• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Նիդերլանդացի քաղաքական գործիչների պարգևատրման արարողություն՝ Հայաստանի դեսպանությունում

16 օգոստոսի, 2023
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Օգոստոսի 16-ին Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն, որին մասնակցում էին Եվրոպական և Նիդերլանդների խորհրդարանների նախկին և ներկա անդամներ, Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի ներկայացուցիչներ։

Ընդունելությունը կազմակերպվել էր ի պատիվ Հայաստանի պետական պարգևների արժանացած նիդերլանդացի քաղաքական գործիչներ, Քրիստոնեական միություն կուսակցության անդամներ Պիտեր ֆան Դալենի և Ջոել Ֆորդևինդի, ովքեր ՀՀ նախագահի հրամանագրերով պարգևատրվել էին «Երախտագիտության» մեդալով։ 

Դեսպան Տ․Բալայանը Հայաստանի խորհին շնորհակալությունը հայտնեց նրանց՝  հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար և հանձնեց վերջիններիս շնորհված պարգևները։ 

Դեսպանն անդրադարձավ Քրիստոնեական միություն կուսակցության առանցքային դերակատարությանը՝ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերի բարձրաձայնման հարցում՝ ընդգծելով, որ այն ավանդաբար հանդիսանում է Հայաստանի ամենահետևողական քաղաքական աջակիցը, որի կարևորությունը շատ գնահատելի է այս բարդ իրավիճակում, երբ Արցախում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով։

Պ․ ֆան Դալենն ու Ջ․ Ֆորդևինդն իրենց հերթին վերահաստատեցին կուսակցության հանձնառությունը՝ Հայաստանին աջակցելու հարցում, ինչը բխում է կուսակցության դավանած արժեքներից։ Պ․ ֆան Դալենն անդրադարձավ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ ընդգծելով հայ ժողովրդին աջակցելու կարևորությունը։ Ջ․ Ֆորդևինդն ընդգծեց Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը՝ նման ոճրագործությունների կանխման նպատակով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: